29/08/2024 12:24
Լոռիում թալանել են հայտնի ընկերություններից մեկը․ գողոնը մի քանի միլիոն դրամ է
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափի գողության դեպք, որը կատարվել է ՀՀ-ում հայտնի ընկերություններից մեկից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերության անվտանգության աշխատակիցներ՝ Լոռու մարզի բնակիչներ 31-ամյա Գևորգ Ս․-ն, 31-ամյա Նարեկ Չ․-ն և նշված ընկերության վարորդներ՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Բադալ Ա․-ն և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Է․-ն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, այս տարվա մարտ ամսից մինչև օգոստոս նշված ընկերությանը պատկանող, Լոռու մարզում գտնվող անասնապահական խոշոր համալիրի տարածքից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի շինանյութեր և հացահատիկեղեն։
Պարզվել է, որ գողացված ապրանքները նշված անձինք տեղափոխել են իրենց պատկանող առանձնատներ, իսկ Նարեկ Չ․-ն հափշտակված հացահատիկեղենի մի մասը վաճառել է Լոռու մարզի բնակիչներ 35-ամյա Արտակ Ա․-ին, 30-ամյա Նորայր Ն․-ին, 33-ամյա Արիս Տ․-ին և ևս 2 հոգու։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։