29/08/2024 14:05
Թուրքիայում գազի կենտրոն հիմնելն օրակարգային հարց է․ Պեսկով
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայում գազային հաբ հիմնելու թեմային:
Պեսկովը նշել է, որ այդ հարցը Կրեմլի օրակարգում է, և կողմերը շարունակում են դրա վերաբերյալ ծրագրեր գեներացնել:
Նշենք, որ այս հարցին ավելի վաղ անդրադարձել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա 2023-ին հայտնել էր, որ գազի կենտրոնի ստեղծման ծրագիրը կարող է մեկնարկել 2024-ին: