29/08/2024 11:05
Սփյուռքի և ՀՀ-ի 1000 ներկայացուցիչ՝ մեկ հարթակում. կկայանա Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովը
Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. այս կարևոր հարցերի շուրջ 2024 թվականի սեպտեմբերի 17-20-ը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հայրենիքում կհամախմբվեն սփյուռքի և Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն՝ ընդգծելով, որ Հայաստան-սփյուռք առողջ համագործակցության գլխավոր նախադրյալն անկեղծ երկխոսությունն է, որի շուրջ կհամախմբվեն Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցները։
Անդրադառնալով գագաթնաժողովի կարևորությանը՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը նախ և առաջ ռազմավարական քննարկումների, փոխըմբռնման և լուծումների հարթակ է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։