29/08/2024 13:19
Արդարադատության հետ ոչ մի կապ չունի․ Աբրահամյանը՝ Աշոտյանի գործի մասին
Արդեն մեկ տարի է՝ Արմեն Աշոտյանն ապօրինաբար անազատության մեջ է, սա արդարադատության հետ ոչ մի կապ չունի, սա բացառապես տեղավորվում է իշխանության ռեպրեսիվ քաղաքականության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այս պարագայում իրավական որևէ գործընթացի մասին խոսելը ճիշտ չի լինի. «Արմեն Աշոտյանը ՀՀԿ փոխնախագահներից է, քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկն է և, բնականաբար, նրա՝ անազատության մեջ գտնվելը չպետք է դիտարկել զուտ իրավիճակների սահմաններում»: