29/08/2024 09:42
«Փաստ». Ավինյանը կադրային ջարդը կանի սեպտեմբերի 13-ից
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջիկայում կադրային էական փոփոխություններ է նախատեսում իրականացնել:
Ավելին, նույնիսկ կոնկրետ ժամկետներ են նշվում. մասնավորաբար, հիմնական կադրային ջարդն սպասվում է սեպտեմբերի 13-ից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Տիգրան Ավինյանի սեղանին բավականին լուրջ ցուցակ կա, որի առաջին «հորիզոնականում» վարչություններից մեկի պետի անունն է»։