29/08/2024 11:17
Պրոբացիայի ծառայողները կարող են դիմադրության դեպքում կիրառել ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք
Կառավարությունը նիստում սահմանվեց Պրոբացիայի ծառայողների կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու նպատակով իր մոտ ունենալ և Օրենքով սահմանված դեպքերում և կարգով գործադրել ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները։
Ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները ձեռք բերելու համար պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել երկու միլիոն ՀՀ դրամ։
Նախատեսվում է ձեռք բերել 50 հատ ձեռնաշղթա, 50 հատ ռետինե մահակ, 60 հատ էլեկտրահարող սարք: Ձեռնաշղթայի միավոր արժեքը կազմում է 12,000 ՀՀ դրամ, ռետինե մահակինը՝ 10,000 ՀՀ դրամ, էլեկտրահարող սարքինը՝ 15,000 ՀՀ դրամ: Ընդհանուր ծախսը կազմելու է 2,000,000 ՀՀ դրամ: