29/08/2024 12:46
«Իմ հայրենիքում ինձ ունեզրկում են, չգիտենք՝ մեր հողերի տերն Ադրբեջանի՞ց է լինելու , թե՞ ...»․ վարդենուտցիները դեմ են հողերի օտարման որոշմանը
Վարդենուտցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք դեմ են իրենց հողերի օտարմանը:
«Հանդիպել ենք նախարարի, փոխնախարարի, մարզեպատարանի ներկայացուցիչների հետ, մինչև անգամ Նիկոլ Փաշինյանը որոշակի խոստում տվեց, որ ինքը մեզ հետ է, և որոշակի բալանս տեղի կունենա: Փաստն արձանագրենք, որ ոչ մի բալանս էլ չկա, մարդկանց հողերը սկսել են օտարել», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:
Նա նաև ավելացրեց, որ որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպումից հետո, սակայն դրանք չեն կատարվել.
«Անկեղծ ասած՝ նախարարը լավատեսորեն էր տրամադրված, որպեսզի օգնի, բայց արձանագրում ենք փաստը, որ որևէ արդյունք չունենք, հողերն օտարում են: Սրանք հողս խլում են ձեռքիցս, ունեզրկում են, կարողա մեր հողերի տերը ադրբեջանցի լինի: Իմ հայրենիքի մեջ ինձ ունեզրկում են»: