29/08/2024 12:31
Մարդն իր տան դուռը բացում, սահում, ընկնում է, դեռ բժշկի չդիմած՝ ուղիղ եթեր է անում, ասում՝ «էս կառավարության, քաղաքապետարանի սենցունենցը...»․ Վարչապետ
Ձյան շրջան է գալու, մարդը դուրս է գալիս, իր աստիճաններին, դռան առաջ սայթաքում, ընկնում է, վեր է կենում, ուղիղ եթեր մտնում, թե՝ կառավարությունն ուր է նայում, քաղաքապետարանն ուր է նայում․ կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հասկանո՞ւմ եք՝ սա աբսուրդ է։ Մարդն իր տան դուռը բացում, ոտքը դնում, սահում, ընկնում է, դեռ բժշկի չդիմած՝ պառկած տեղից ուղիղ եթեր է անում հեռախոսով․ «էս կառավարության սենցնունենցը, էս քաղաքապետարանի սենցնունենցը, ժեկն էլ՝ ընդհանրապես ...»»,- ասաց վարչապետը։
Նա նաև հավելեց․«Եղբա՛յր, քո տան դիմաց դու պետք է մաքրես, դու։ Ուրիշ ո՞վ պետք է մաքրի»։
Փաշինյանի խոսքով՝ ավագանիներն ունեն որոշում, որ ամեն տնտեսվարող ինքն իր դռան դիմաց պետք է մաքրի․ «Սա համակեցություն է»։