29/08/2024 21:39
Ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան․ Երևանում մթնոլորտային օդի որակը
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է օգոստոսի 22ից -28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակին վերաբերող տվյալներ։
Այսպես՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 22-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 24-ին և 25-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 28-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ օգոստոսի 23-ին։ Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ օգոստոսի 22-ին, 25-ին և 26-ին։ Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։