30/08/2024 14:01
Վստահ եմ՝ արդարությունը կհաղթի, և Բակո Սահակյանը, Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմական և պետական գործիչները, մյուս գերիները կվերադառնան տուն. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան 64-րդ տարեդարձը։ Նա գրել է.
«Այսօր Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։ Մեծարգո Նախագահին մաղթում եմ առողջություն, տոկունություն, համբերություն և շուտափույթ վերադարձ հայրենիք։ Վստահ եմ՝ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի և Բակո Սահակյանը, Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմական և պետական գործիչները, ինչպես նաև մյուս բոլոր գերիներն ազատ կարձակվեն ու կվերադառնան իրենց տուն։ Դա է նաև պահանջում մարդկային պարզ տրամաբանությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման իրական օրակարգը»։