30/08/2024 11:36
Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն ամենակարճ ժամկետում կստորագրեն «Խաղաղության պայմանագիրը». Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան
Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն ամենակարճ ժամկետում կստորագրեն «Խաղաղության պայմանագիրը»։ «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ «Խաղաղության պայմանագրի» նախագիծը գործնականում համաձայնեցված է։ Ինչպես Ադրբեջան կատարած պետական այցի ժամանակ նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան ուրախ կլինի դրա ստորագրման մեջ իր ներդրումն ունենալու համար։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու առումով»,- ասել է դեսպանը։