30/08/2024 14:36
Դատախազությունում գործելաոճ կա՝ բոլոր արդարացված դատավճիռները պարտադիր բողոքարկվում են. Մելիքյան
Հնարավոր է՝ սա այն քիչ գործերից լինի, երբ Վերաքննիչ դատարանում ոչ միայն փաստարկներ են ներկայացվում, այլ նաև ապացույցներ, լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Մեր կողմից արվելու է առավելագույնը՝ անմեղության փաստարկները ներկայացնելու ուղղությամբ: Դատախազությունում գործում է գործելաոճ՝ բոլոր արդարացված դատավճիռները պարտադիր բողոքարկվում են: Նիկոլիզմի բնութագրիչներից ամենակարևորը տարբերակված մոտեցումն է, որը նշանակում է իրավունքի ավարտ»,-նշեց նա: