30/08/2024 17:10
Պայթյուն է որոտացել գերմանական Diehl Defence ռազմարդյունաբերական ընկերությանը պատկանող գործարանում
Հզոր պայթյուն է որոտացել Գերմանիայի Տրոսդորֆ քաղաքում գտնվող պայթուցիկների գործարանում, որը պատկանում է ռազմարդյունաբերական Diehl Defence ընկերությանը, հայտնել է Bild պարբերականը։
Նշվում է, որ կան տուժածներ, որոնց վիճակը ծանր է, տեղում կրակը փորձում են մարել հրշեջները, ներգրավվել է նաև փրկրարական ծառայության մեկ ուղղաթիռ։
Գործարանի շենքը լուրջ վնասվել է, հրշեջներն առայժմ չեն կարողանում ներս մտնել՝ այնտեղ բռնկված կրակը մարելու համար։
Գերմնական Kölner Stadt-Anzeiger-ն էլ գրում է, որ Diehl Defence ընկերությունը Տրոսդորֆում երկու դուստր ընկերություններ ունի․ Diehl մեքենաշինական գործարանը, որի կազմում է գործում Diehl Defence-ը, բացի քաղաքացիական նշանակության արտադրանքից, թողարկում է նաև ЗРК IRIS-T-ներ, որոնք մատակարարվում են Ուկրաինային, ինչպես նաև տարբեր տեսակի զինամթերք և կապի համակարգեր։