30/08/2024 16:05
Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը. Պեսկով
Կրեմլին չի անհանգստացնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մոնղոլիա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։
Հարցին, թե արդյո՞ք Կրեմլում մտահոգություններ կան՝ կապված Մոնղոլիայի կողմից ՄՔԴ-ի իրավասության ճանաչման հետ՝ Պեսկովը պատասխանել է. «Ո՛չ, անհանգստություն չկա։ Պուտինի այցը բոլոր մանրամասներով նախապատրաստվել է: Մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայի մեր բարեկամների հետ»։