30/08/2024 10:55
Մեր հարաբերությունները լիովին անցել են ժամանակի փորձությունը. Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյի տարեդարձը և պարգևատրել շքանշանով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 70 տարեկան է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել և հրամանագիր ստորագրել՝ Բելառուսի նախագահին Սուրբ Առաքյալ Անդրեյ Առաջինի շքանշանով պարգևատրելու մասին։
«Ես անկեղծորեն գնահատում եմ մեր լավ բարեկամական հարաբերությունները, որոնք լիովին անցել են ժամանակի փորձությունը, և, իհարկե, վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք անել հնարավորը՝ ռուս-բելառուսական արդյունավետ համագործակցության ամրապնդման համար»,- ասված է Պուտինի շնորհավորական հեռագրում։