30/08/2024 14:26
Որոշ մարդկանց համար հրահանգ է իջեցված՝ եթե անգամ «տառական» են սատկացրել ու հանցակազմ չկա, պետք է այդ հանցակազմը ստեղծել. մեր դեպքում էլ է այդպես. Սամսոնյան
Բռնության կոչի արդարացման դեմ բողոք են բերել, բայց մենք չեն ստացել այդ բողոքը և լուրջ կասկածներ ունենք, որ այդ բողոքը բերելուց ընթացակարգեր են խախտվել, լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը:
Նա նշեց, որ դատը հետաձգվեց, քանի որ իրենք չեն ստացել բողոքի պատճենը.«Դատախազությունը, հերթական անգամ քաղաքական հրահանգ ստանալով՝ «կոնսպեկտել» է իմ խոսքը, բերել էին առաջ և իրենց հարմար ձևով ներկայացրել դատարան ու նշել էին, որ ես բռնության կոչ եմ արել, սակայն Առաջին ատյանի դատարանն արդարացրեց ինձ։ Հիմա բերել են Վերաքննիչ դատարան:
Այս ցիկլը շարունակվում է: Կարծում եմ՝ մյուս դատի ավարտին մոտենալու ժամանակ նոր քրեական գործ կլինի։ Այս Հայաստանում մեր նկատմամբ շարունակվող այս բաները նորմալ են։ Ավելի վատ վիճակում գտնվող շատ ընկերներ ունեմ, նորմալ է:
Էնքան բաներ ես տեսնում, որ մեր ասածը չգիտեմ՝ ինչ է, դատախազությունը միայն մեր հայհոյանքն է խուլիգանություն համարել: Կան մարդիկ, որոնց նկատմամբ կա տարբերակված մոտեցում։ Ուղիղ հրահանգ կա իրավապահ մարմիններին, որ եթե նրանք նույնիսկ «տառական» սատկացնեն, եթե նույնիսկ հանցակազմ էլ չլինի, ստեղծեն նրանց համար»: