30/08/2024 09:42
«Հրապարակ». Առուշ Առուշանյանի դատավճռում գրված չէ, որ անձը պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավական առումով անգրագետ պաշտոնյաներ ունենք: Դատարանն Առուշ Առուշանյանին 5 տարով զրկել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչը, իրավաբանների կարծիքով, անօրինական է և հակասության մեջ է այլ օրենքների հետ:
Երեկ էլ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է. «2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու լիազորություն»։ Բայց չէ՞ որ դատավճռում գրված չէ, որ անձը պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ։ Քրեական գործով դատարանը կարող է պատիժ սահմանել միայն ամբաստանյալի, այլ ոչ թե երրորդ անձանց նկատմամբ»։