Կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ՝ ապահովագրական ընկերությունից 1մլրդ. 370մլն. ՀՀ դրամի հատուցում ստանալու փորձ․ 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

30/08/2024 16:12

Կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ՝ ապահովագրական ընկերությունից 1մլրդ. 370մլն. ՀՀ դրամի հատուցում ստանալու փորձ․ 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է փաստաթղթեր կեղծելու միջոցով խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:

Կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ստացվել, որ 1999թ. հիմնված, մեղվաբուծությամբ և դիետիկ սննդի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրեն Գ.Մ.-ն (մահացել է 2021թ. նոյեմբերին), չունենալով տարեկան մեծ քանակություններով մեղր և դրան համապատասխան մայրակաթ արտադրելու համար անհրաժեշտ միջոցներ և կարողություններ, իր տնօրինման տակ գտնվող ՍՊԸ-ի անվան ներքո, իր ծանոթ՝ Բելգիայի Հանրապետության քաղաքացու միջոցով, 2021թ. մարտին Սուրինամի Հանրապետությունում գրանցված, սակայն առերևույթ Բելգիայում ներսենյակային դռների պատրաստմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ռ.Կ.-ի հետ կնքել է 2021թ. մայիսի-հունիս ընկած ժամանակահատվածում 19.170կգ. քաշով և 1.370.000.000 ՀՀ դրամին համարժեք 2.938.622 ԱՄՆ դոլար արժեքով, 2% մայրակաթով բնական մեղր Սուրինամի Հանրապետություն մատակարարելու վերաբերյալ ձևական պայմանագիր և ապահովագրական ընկերությունից խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ պատրաստել բնական մեղրին փոխարինող 19 տոննա 170կգ. նյութ:

Նշված պայմանագրի հիման վրա Գ.Մ.-ն դիմել է ապահովագրական ընկերությանը՝ իբրև թե 2% մայրակաթով բնական մեղրը նշված արժեքով ապահովագրելու համար։

Մեղրի մեջ մայրակաթի առկայությունը հավաստելու համար ապահովագրական ընկերությունը, ի թիվս այլնի, պահանջել է այդ փաստը հիմնավորող փաստաթուղթ, ինչի համար Գ.Մ.-ն դիմել է լիցենզավորված, սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Ա.-ին և նրա հետ կնքել ձևական համաձայնագիր:

Այնուհետև Գ.Մ.-ն Ռ.Ա.-ին տվել է բնական մեղրի հատկանիշներով նյութի նմուշ, որը վերջինս համապատասխան արձանագրությամբ ձևակերպել է՝ որպես նմուշառված՝ Գ.Մ.-ի պահանջով արձանագրության մեջ նշելով «մեղր բնական մայրակաթով 2%» գրառումը, և որ ապրանքը համապատասխանում է իր անվանմանը։

Դրանից հետո, նմուշը և հիշյալ փաստաթուղթը հանձնվել է գիտահետազոտական ՓԲԸ-ի լաբորատորիայի ղեկավարին՝ արտադրանքի սերտիֆիկացման փորձարկումներ կատարելու համար։ Գիտահետազոտական ընկերության կողմից տրված եզրակացությունում, առանց անհրաժեշտ պարամետրերով ցուցանիշների փորձարկման, խաբեությամբ նշվել է, որ ներկայացված նմուշը համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

Այնուհետև, նշված կեղծ տվյալներ պարունակող  փորձարկման արձանագրությունն ուղարկվել է սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ին, որի տնօրեն Ռ.Ա.ի հանձնարարությամբ փորձագետ Ա.Մ.-ն, փորձարկման արձանագրությունը չհամադրելով պահանջված չափորոշիչների հետ և առանց նմուշի մեջ 2% մայրակաթի առկայությունը հավաստելուն ուղղված որևէ հետազոտման, կազմել է արտադրանքի համապատասխանության կեղծ հավաստագիր՝ որպես արտադրանք նշելով «19.170կգ. 2% մայրակաթով բնական մեղր»։

Գ.Մ.-ի պահանջով սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Ա.-ն նշված քանակով իբր բնական մեղրի համար կազմել է նաև «Սանիտարական հավաստագիր»՝ նշելով, որ մեղրը բաղկացած է բնական մթերքներից և պատրաստի սննդամթերք է ուղղակի սպառման համար, և որ դրա ֆիզիկաքիմիական և անվտանգության պարամետրերը համապատասխանում են տեխնիկական պայմանների պահանջներին, ինչպես նաև այն կարող է ազատորեն տարածվել ծագման կամ մատակարարման երկրում։ Գ.Մ.-ն բովանդակությամբ կեղծ համապատասխանության և սանիտարական հավաստագրերը տրամադրել է ապահովագրական ընկերությանը, որի հիման վրա կնքվել է ապահովագրական պայմանագիր։

Քննությամբ պարզվել է նաև, որ Գ.Մ.-ն պատվիրել է մեղրի տեղափոխման համար չնախատեսված, հերմետիկ չփակվող և այդ տարողությամբ մեղրի համար սահմանվածից բարակ եզրապատերով թվով 710 տարա և դրանք լցրել բնական մեղր չհանդիսացող նյութով, ինչպես նաև բեռնափոխադրող ՍՊԸ-ին պատվիրել է առանց ջերմային կարգավորման կոնտեյներ՝ այն պարագայում, երբ բնական մեղրի պահպանման առավելագույն ջերմաստիճանը +200C-ն է, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ 80%-ից ոչ ավելի,  որում  տարաները դասավորել են առանց ամրակապման և բեռների փոխադրման համար սահմանված կանոնակարգերի խախտմամբ։

Ապա նշված բեռի արտահանման համար անհրաժեշտ, այդ թվում՝ կեղծված տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոն, ապա նաև՝ ՀՀ անասնաբուժական հսկողության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ԳԾԿ ՊՈԱԿ, որոնցից տրամադրվել են համապատասխանության տեղեկանք, իրականությանը չհամապատասխանող անասնաբուժական սերտիֆիկատ, բնական մեղրի տեղափոխություն կատարելու համար անասնաբուժական վկայական։ Դրանից հետո ուղեբեռը ՀՀ-ից արտահանվել է և Սուրինամի Հանրապետություն է հասել գրեթե 2 ամիս անց՝ մինչև +310C +310C օդի ջերմաստիճանի պայմաններում, որտեղ, բացելով կոնտեյները, պարզվել է, որ ուղեբեռի շուրջ 75%-ը թափվել է, և պատվիրատուն հրաժարվել է այն ընդունելուց։

Դրանից հետո, Գ.Մ.-ն, կեղծիքի միջոցով, ապահովագրական ընկերություն է ներկայացրել մեղրի պահպանման առավելագույն ջերմաստիճանը «+20°C»-ի փոխարեն «+28°C» գրառմամբ կեղծ փաստաթուղթ և, քաջատեղյակ լինելով, որ մատակարարվող, կեղծ փաստաթղթերով ներկայացված ապրանքը 2% մայրակաթով մեղր չէ, 1.370.000.000 ՀՀ դրամի չափով հատուցման պահանջ է ներկայացրել։

Սակայն վերաապահովագրող ընկերությունը պատվիրված փորձաքննություններով հաստատել է, որ արտահանված բեռի ամրակապումը կատարվել է բեռնափոխադրման կանոնակարգերի խախտմամբ, իսկ արտահանված բեռն իր բաղադրությամբ ոչ միայն 2%-անոց մայրակաթով մեղր չէ, այլ, ընդհանրապես, բնական մեղր չէ, ինչի արդյունքում հատուցման պահանջը մերժվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), Ռ.Ա.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Որպես խափանման միջոցների համակցություն՝ նրանց նկատմամբ կիրառվել է «բացակայելու արգելք» և «պաշտոնավարման կասեցում»: Վերջիններիս մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Հանգուցյալ մեղադրյալ Գ.Մ.-ի օրինական ներկայացուցիչը՝ կինը, ամուսնու նկատմամբ, մահվան հիմքով, քրեական հետապնդում չիրականացնելու մասին դիմում է ներկայացրել, խնդրելով, որ վարույթը շարունակվի ընդհանուր կարգով, քանի որ համոզված է, որ ամուսինը հանցանք չի կատարել:

Վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հանրային քրեական հետապնդում չի հարուցվել գիտահետազոտական ՓԲԸ-ի լաբորատորիայի ղեկավարի և սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Ա.-ի նկատմամբ:

Գ.Մ-ի հետ խմբի կազմում հանցանք կատարած, սակայն դեռևս ինքնությունը չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունկավում է։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն Այսօր, 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Այսօր, 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ Այսօր, 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին Այսօր, 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան Այսօր, 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր Այսօր, 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ Այսօր, 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ Այսօր, 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում Այսօր, 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները Այսօր, 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Այսօր, 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը Այսօր, 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան Այսօր, 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի Այսօր, 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը Այսօր, 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան Այսօր, 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի Այսօր, 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն Այսօր, 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Այսօր, 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին Այսօր, 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան Այսօր, 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է Այսօր, 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Այսօր, 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը Այսօր, 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա Այսօր, 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա Այսօր, 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է Այսօր, 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները Այսօր, 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին Այսօր, 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը Այսօր, 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան Այսօր, 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) Այսօր, 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար Այսօր, 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին Այսօր, 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան Այսօր, 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում Այսօր, 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) Այսօր, 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) Այսօր, 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին Այսօր, 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան Այսօր, 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը Այսօր, 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին Այսօր, 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան Այսօր, 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին Այսօր, 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան Այսօր, 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով Այսօր, 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից Այսօր, 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ Այսօր, 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) Այսօր, 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է Այսօր, 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե Այսօր, 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Այսօր, 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել Այսօր, 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել Այսօր, 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին Այսօր, 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ Այսօր, 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 14/11/2024 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք 14/11/2024 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ 14/11/2024 17:20 Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Արտակ Զաքարյան 14/11/2024 17:06 Տիգրան Ավինյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում