30/08/2024 09:35
«Ժողովուրդ». ՔՊ-ն հերթական նախաձեռնող նիստն է հրավիրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն հերթական նախաձեռնող նիստն է հրավիրել: Այս անգամ նիստի հիմնական զեկուցողը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է եղել, որն իր ոլորտում կատարված աշխատանքն է ներկայացրել: Նիստին ներկա է եղել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական անգամ ՔՊ նիստից առաջ բոլոր ներկաների հեռախոսները հավաքել են՝ «սլիվներից» խուսափելու համար: Նիստը տևել է 3-4 ժամ: Մեր տեղեկություններով՝ ՔՊ նիստը բավականին ջերմ մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները սիրալիր վերաբերմունք են դրսևորել նախարար Նարեկ Մկրտչյանի նկատմամբ և, ըստ էության, ցույց են տվել, որ գոհ են նրա աշխատանքից»։