30/08/2024 15:59
Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել. Արամ Օրբելյանը՝ Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու մասին
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց:
«Դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է Քրեական օրենսգրքի նորմերից դուրս այլ նորմերից օգտվել, իրեն հարմար նորմեր օգտագործել:
Ի՞նչ է տեղի ունեցել: Դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դհլիճից, չի ծանուցել իր բացակայության ընթացքում տեղի ունեցած նիստերի մասին, և Հրայր Թովմասյանը տեղեկացված չի եղել՝ իր 10 ժամը լրացա՞ծ է եղել, թե՞ ոչ: Դատավորն ունի կողմնակալ երևալու հիմքեր», - լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Նա նշեց, որ այստեղ նաև ՍԴ օրենքներ են խախտվում, քանի որ առանց ՍԴ թույլտվության չեն կարող բերման ենթարկել ՍԴ անդամի:
«Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել, քանի որ Թովմասյանին ծանուցելու ողջամիտ գործընթաց չի կատարվել»,-հավելեց պաշտպանը: