31/08/2024 18:47
Օսթեոարթրոզի բուժումն սկսվում է պահպանողական միջոցառումներից․ Օրթոպեդ-վնասվածքաբան
Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանը ներկայացրել է օրթոպեդիայում ամենահաճախ հանդիպող հիվանդությունները և նշել բուժման եղանակները։
Հաճախադեպ հիվանդություններն են դեֆորմացնող օսթեոարթոզը և վնասվածքային արթրոզները։
Դեֆորմացնող օսթեոարթրոզների ժամանակ տեղի են ունենում հոդաճառի դեգեներացիա և ենթաճառային ոսկրի կառուցվածքային փոփոխություններ: Դրանք հատուկ են բարձր տարիքային խմբի պացիենտներին: Իսկ վնասվածքային արթրոզները հիմնականում հոդերի շրջանում առաջացած հետվնասվածքային բարդություններ են և հատուկ են երիտասարդներին, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ, զբաղվում սպորտով:
Օսթեոաթրոզների բուժումը, եթե հիվանդության զարգացման աստիճանը թույլ է տալիս, նախընտրում ենք սկսել պահպանողական միջոցառումներից: Դրանք ներառում են աճառը վերականգնող հատուկ դեղորայք՝ խոնդրոպրոտեկտորներ, կամ արհեստական սինովիալ հեղուկի ներարկումներ:
Նմանատիպ բուժումը թույլ է տալիս դանդաղեցնել հոդի քայքայումը, հնարավորինս ուշ դիմել էնդոպրոթեզավորման:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ