31/08/2024 17:55
Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը․ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի պարբերաբար փոփոխվող արտաքին քաղաքական «դիրքորոշումներին»։
«Ինչպես վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը: Նորից բարև, զայրացած Ռուսաստան: Առայժմ ցտեսություն, գցված Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով:
Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական լոտը:
Աճուրդը շարունակվում է... Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է:
Հայ ժողովուրդն էլ մինչև հաջորդ ցավալի կորուստը թող բավարարվի ֆեստիվառներով:
Ցավոք, սա ֆելիետոն չէ, այլ մեր երկրում և նրա շուրջ տիրող տխուր իրականությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը։