31/08/2024 15:00
Չի կարելի է խոսել այլ երկրների մասին հեգնանքի, վիրավորանքի լեզվով, մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին. Փաշինյան
Ճիշտ չեմ համարում մեր գործընկեր երկրի մասին այդ բառապաշարով խոսելը, ես շփվում եմ ՌԴ նախագահի, կառավարության ղեկավարի հետ և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է, չեմ ընդունում այդ բառապաշարը, դա պետական բառապաշար չէ, չի կարելի խոսել այլ երկրների մասին հեգնանքի, վիրավորանքի լեզվով, մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին, ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե որքան ՀՀ-ն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղության հաստատմանը, այնքան ՌԴ-ն ավելի է ջղաձգվում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կարելի է ունենալ տարաձայնություններ, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի մասին՝ սխալ է.
«Եթե այդ սխալները գործել ենք, պետք է դրանք ուղղենք մեզ համար: Պետությունը մտածողության բոլորովին այլ հարթություն է: Եթե ուզում ենք ունենալ ամուր պետականություն ու ինքնիշխանություն, ապա պետք է մուտք գործենք այդ մտածողության հարթություն և ամրանանք»,- հավելեց Փաշինյանը: