31/08/2024 15:23
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված այսօր ոչինչ չունենք ասելու․ Փաշինյան
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված այսօր ոչինչ չունենք ասելու, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է արձանագրենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայություն լիրաժեք իրականացնում են արդեն ՀՀ սահմանապահ զորքերը:
Բայց էլի եմ ասում՝ այդտեղ հարցի ընկալումը շատ կարևոր է: Հարցի ընկալումն այն չէ, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում մեկնաբանել՝ թե «այ, տեսեք՝ ռուսները «Զվարթնոց» օդնավակայանից դուրս եկան»: Իմ ընկալումը հետևյալն է՝ մենք շնորհակալություն ենք հայտնել ՌԴ-ին՝ այսքան տարի «Զվարթնոցում» սահմանապահ ծառայություն իրականացնելու համար և արձանագրել, որ մենք արդեն բավարար միջոցներ ունենք ինքներս դա կազմակերպելու համար:
Այնպես չէ, որ դա ՌԴ-ի համար մի անհոգ հարց է, ՌԴ-ի վրա էլ է չէ՞ ծանրաբեռնվածություն: Իսկ ո՞վ է ասել, որ ՌԴ-ի միջոցներն անսահմանափակ են, մանավանդ այսօրվա պայմաններում»,-հավելեց նա: