31/08/2024 15:32
Հայաստանի Հանրապետության 200 քառ․ կմ օկուպացված տարածքները չենք պատրաստվում ռազմական ճանապարհով հետ բերել. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության` 200 քառակուսի կմ օկուպացված տարածքները չենք պատրաստվում ռազմական ճանապարհով հետ բերել, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այդ տարածքները հետ բերելու համար։
«Ընդդիմությունը մեզ քննադատել և քննադատում է այն պատճառով, որ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում ավելի քան երկու հարյուր քառ․ կմ օկուպացված տարածքները հետ բերելու համար։
Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը մեզ համար սակարկման ենթակա չէ։ Բայց մյուս կողմից մենք այսօր, վաղը և մյուս օրը ընդհանրապես խնդիր չենք դնում այդ տարածքների նկատմամբ ռազմական ճանապարհով մեր ինքնիշխանությունը վերականգնել: Ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը որևիցե ագրեսիվ մտադրություն չունի», - ասաց ՀՀ վարչապետը՝ ասուլիսին։