31/08/2024 18:17
Ճապոնիայում թայֆունի հետևանքով 6 մարդ է զոհվել
Ճապոնիայում «Շանսան» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հայտնել է NHK հեռուստաալիքը։
Մեկ մարդ անհետ կորաած է համարվում, տուժածները 125-ն են։
Վերջին տվյալներով՝ թայֆունը այժմ Խաղաղ օվկիանոսի վրա է՝ Վակայամայից հարավ։ Քամու ուժգնությունը հասնում է 18-25 մ/վրկ-ի։
Հիդրոօթերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրվա ընթացքում թայֆունը կարող է շարժվել հյուսիս՝ Հոնսյու կղզով։