31/08/2024 01:16
ՀԱԷԿ-ը համակարգից անջատվել է կայծակի հարվածի պատճառով
Օգոստոսի 30-ին` ժամը 22։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից, հայտնում են ՏԿԵՆ-ից։
«Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։
Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:
Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։
Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված արդիականացման մեծածավալ աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», - հայտնում են նախարարությունից: