31/08/2024 11:27
Հայկական «խաղաղ ատոմն» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ԱԷԿ-ի մասով պարզաբանումներ է ներկայացրել:
Նա ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քանի որ էներգահամակարգից Հայկական ԱԷԿ-ի վթարային անջատումը բազմաթիվ զգացմունքային մեկնաբանությունների առիթ է ստեղծել, բերեմ որոշ պարզաբանումներ:
Միջինացված պատկերը հետևյալն է. կայծակը հարվածում է օդային գծին, միանում է պաշտպանության համակարգը, ինչի հետևանքով անջատվում է գեներատորը: Որպես կանոն, օբյեկտի աշխատանքը վերականգնելու համար անհրաժեշտ է մի քանի օր։
Իհարկե, հայկական «խաղաղ ատոմն» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ԱԷԿ-ը բարդագույն տեխնոլոգիական օբյեկտ է, որի կոնսերվացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմամբ»: