31/08/2024 21:39
Եվս մեկ փոխչեմպիոն ունենք շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից՝ 18-ամյա Արսեն Դավթյանը
Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Արսենը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք Արսենին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ: