31/08/2024 15:03
Սահմանադրության հարցը համարում ենք մեր ներքին հարցը և դա ներքին օրակարգի մաս է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ Սահմանդրության փոփոխություններին:
«Ինձ համար կարևոր է, որ Սահմանադրությունը լինի քաղաքացիների միջև պայմանավորվածության, պետության բնույթի ու էության մասին: Դա է սկզբունքային հայեցակարգը: Սահմանադրությունը ազատ ու արդար քվեարկությամբ պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից: Այս երկուսն է, որ հստակ որոշում է: Մնացածը բազմաշերտ պրոցես է, մենք այդ բոլորը քննարկելու արդյունքում պետք է կայացնենք որևէ որոշում: Մենք ՀՀ Սահմանադրության հարցը համարում ենք մեր ներքին հարցը և դա ներքին օրակարգի մաս է»,- հավելեց Փաշինյանը: