31/08/2024 20:35
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ Ուկրաինայի նախաձեռնած գործողությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանի ուղղությամբ համապատասխանում է միջազգային իրավունքին
Ուկրաինական կողմի գրոհը Ռուսաստանի Կուրսկի շրջանի վրա համապատասխանում է միջազգային իրավունքին և Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Welt am Sonntag-ի հետ զրույցում։
«Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և միջազգային իրավունքի համաձայն՝ այդ իրավունքը չի ավարտվում սահմանին»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ ուկրաինական կողմը ՆԱՏՕ-ն չի տեղեկացրել Կուրսկի ուղղությամբ գործողություն իրականացնելու մտադրության մասին, ուստի ՆԱՏՕ-ն դրա հետ կապ չունի։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ գործողության նպատակը բուֆերային գոտու ստեղծումն է, ինչի շնորհիվ կկանխվեն Ռուսաստանի հետագա գրոհները։ Ինչպես բոլոր ռազմական գործողությունները, այս գործողությունն էլ ռիսկային է, բայց Ուկրաինան է որոշում՝ ինչ անել»,- ասել է Ստոլտենբերգը։