31/08/2024 14:51
Ադրբեջանն ավելի քան 45 հազար քառ․ կմ տարածքի նկատմամբ հավակնություն ունի, բայց մենք հարցն էդ ձևով չենք բարձրացնում․ Փաշինյան
Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ տարածքի նկատմամբ հավակնություն կա, այսօր ասուլիսին ասաց ՀՀ վարչապետը։
«Բայց մենք հարցն էդ ձևով չենք բարձրացնում։ Ինչո՞ւ, որովհետև Խաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ։
Այսօրվա Ադրբեջանը էս տրամաբանությամբ ավելի քան 45 հազար քառ կմ տարածքի նկատմամբ հավակնություն ունի։ Հարցն անհանգստացնում է մեզ։ Ո՞նց ենք արձագանքում․ ասում ենք՝ կա համաձայնեցված հոդված, որը ստորագրելու պարագայում հարցը կարգավորվում է։ Վերջ, սա արձանագրվում է։ Մնացածը պատմություն է, պատմություն չես կարող ջնջել, և անհրաժեշտություն չկա էլ», - նշեց վարչապետը։