31/08/2024 15:17
Արդյո՞ք արդյունավետ և ճիշտ ճանապարհ է թեման քննարկման առարկա դարձնել հիմա․ Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին
Հարց է՝ արդյո՞ք արդյունավետ և ճիշտ ճանապարհ է թեման քննարկման առարկա դարձնել հիմա․ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցի մասին։
Նա նկատեց․ «Դա հնարավոր է, և խաղաղությունը, երբ կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը կարող է հարցեր առաջացնել։ Խնդիրը ժամկետի մասին է։ Իմ տրամաբանությամբ, որևէ գործում պետք չէ կառքը ձիուց առաջ դնել։ Հարց է՝ արդյո՞ք արդյունավետ և ճիշտ ճանապարհ է թեման քննարկման առարկա դարձնել հիմա»։