31/08/2024 16:56
Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ պատանի շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին մնացել է 1 խաղափուլ:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, վերջին խաղափուլից առաջ Ալեքս Սահակյանը 8 հնարավորից ունի 6.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան տղաների խմբում:
Մինչև 18 տարեկան տղաների խմբում առաջատարների շարքում են նաև Ռոբերտ Փիլիպոսյանը և Արսեն Դավթյանը, ովքեր ունեն 6 միավոր։ Էրիկ Գասպարյանը ունի 5.5 միավոր:
Բենիկ Ագասարովը ունի 6.5 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան տղաների խմբում:
Մինչև 16 տարեկան տղաների խմբում առաջատարների շարքում է նաև Ռուդոլֆ Փաշիկյանը, ով ունի 6 միավոր:
Տիգրան Համբարձումյանը ունի 6.5 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները մինչև 12 տարեկան տղաների խմբում: Տիգրանը այս տարիքային խմբի առաջատարից հետ է մնում ընդամենը կես միավորով:
Անի Նահապետյանը ունի 6.5 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է նաև Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 6 միավոր:
Սոֆիա Բաղրամյանը ունի 6 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:
Վերջին խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:
Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին: