31/08/2024 09:54
«Հրապարակ». Բակո Սահակյանը 64-ամյակը դիմավորեց Բաքվի բանտում․ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն էր, նա 64-ամյակը դիմավորեց Բաքվի բանտում: Ամենադաժան մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր սա պատկերացնել, սակայն հանրային բոլոր փորձերը, միջազգային և տեղական կառույցների ջանքերը՝ գերիների ազատ արձակման ուղղությամբ, արդյունք չեն տալիս:
ՀՀ իշխանությունը շարունակում է բանակցել Ադրբեջանի կառավարության հետ` որպես նախապայման չդնելով գերիների ազատ արձակման հարցը: Եվ դա ավելի է լկտիացնում մեր թշնամուն` երեկ Ալիևի օգնական Հաջիևը հայտարարել էր, թե «արևմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հայկական լոբբիի փողերով կոչ են անում՝ ազատ արձակել «ռազմական հանցագործներին»»։