31/08/2024 13:11
Սահմանազատման վերաբերյալ երեկ ստորագրված փաստաթուղթը նախ կգնա ՍԴ, այնուհետև ԱԺ-ում այդ մասով քննարկումներ կլինեն
Ուզում եմ, որպեսզի մենք կարևորենք երեկ սահմանազատման մասով ստորագրված փաստաթուղթը, քանի որ առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ ստորագրված փաստաթուղթը, որը կհրապարակվի երկուշաբթի, վավերացման գործընթաց պետք է անցնի։ Ուղարկվելու է ՍԴ և սահմանադրականությունը հաստատվելուց հետո, ԱԺ-ում այդ մասով տեղի կունենան քննարկումներ:
«Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, ապա այն արդեն իսկ բացահայտված է՝ Ալմաթիի հռչակագիրը սահմանվելու է որպես բազային սկզբունք»,- հավելեց Փաշինյանը: