Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի. Անդրեասյան. (Տեսանյութ)

01/09/2024 11:04

Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի. Անդրեասյան. (Տեսանյութ)


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ սովորողներ, ես գտնվում եմ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ինչն ամենևին պատահական չէ։

Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի՝ այն նշանավորելով բազմաթիվ միջոցառումներով, մրցույթներով ու ցուցահանդեսներով:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ինչպես և մեր մյուս թանգարանները, նաև թատրոնները, համերգասրահները, արգելոց-թանգարանները, լինելու են դպրոցականների այցելության, նախագծային ուսուցման միջոցով տեղում գրականությունն ու պատմությունը նոր անկյան տակ բացահայտելու, սովորելու և իմաստավորելու վայրերից մեկը:

Հենց այս միջավայրում է, որ զարգանում են մեր ինքնուրույն միտքը, քննադատական մտածելակերպը, ձևավորվում ենք մենք՝ որպես քաղաքացի՝ մեր արժեքներով ու դիրքորոշումներով:

Մշակույթն ու արվեստն են, որ բացում են մեր երևակայության սահմանները, թույլ տալիս երազել, ձևակերպել մեր երազանքներն ու գնալ դրանց հետևից: Կրթություն-մշակույթ ամուր կապը ձևավորելու ենք առաջին դասից մինչև ավարտական վերջին դաս՝ նորովի զարգացնելով նաև միջոցառումների անցկացման մշակույթը դպրոցներում:

Այս տարվանից տասներորդ դասարանում կսկսենք ուսումնասիրել «Արվեստ» առարկան, որը Հանրակրթության նոր չափորոշչի կարևոր բաղադրիչներից է, և անկախ մասնագիտական կողմնորոշումից՝ օգնելու է լինել նախաձեռնող և ստեղծագործող։

Նախատեսում ենք ունենալ Արվեստի օր, որտեղ դպրոցները կներկայացնեն իրենց մշակութային կրթության նախագծերը, իրականացնելու ենք կրթամշակութային նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ, թանգարանային օրեր: Բոլոր մարզերում և Երևանում կիրականացնենք մշակութային էքսպոներ, որտեղ մեր մշակութային հաստատությունները հանդես կգան իրենց տաղավարներով, իրենց խաղացանկերի և ցուցադրությունների ներկայացմամբ՝ իրազեկելով դրանց մասին դպրոցականներին, ծնողներին և ուսուցիչներին։ Կիրականացվեն ուսուցիչների և մշակութային հաստատությունների աշխատակիցների համատեղ վերապատրաստումներ: Աշխատելու ենք հետադարձ կապի ակտիվ ռեժիմով՝ կիրառելով շփման տարբեր հարթակներ:

Դե իսկ սեպտեմբերի 21-ին՝ մեր պետության Անկախության օրը, ականատես կլինենք Հայաստանի պատմության թանգարանում մի շատ կարևոր ցուցադրության բացման՝ «Անահիտից Մարիամ․ Մայր Աստվածություն» խորագրով, որտեղ հնարավորություն կունենանք դիտելու եզակի նմուշներ, այդ թվում՝ Բրիտանական թանգարանից մեզ այցելող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը։ Վստահ եմ՝ ցուցադրության վեց ամիսներին յուրաքանչյուրդ հնարավորություն կունենա այցելելու թանգարան։

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, ինչպես նախընթաց տարիներին, այս ուսումնական տարին ևս մեկնարկում ենք շարունակական բարեփոխումների ընթացքով՝ ամրացող համոզմամբ, որ զարգացման ամենաուղիղ ճանապարհը որակյալ կրթությունն է:

Բարեփոխումներն իրականացվում են թե՛ բովանդակային, թե՛ ենթակառուցվածքային մակարդակներում. կառուցվում, վերակառուցվում, նոր գույքով և սարքավորումներով են հագեցվում մեր դպրոցներն ու մանկապարտեզները, քոլեջներն ու ուսումնարանները, արդեն պատրաստ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որն հետագա տարիներին իրագործվելու է՝ դառնալով գիտակրթական նոր միջավայր, որտեղ կսահմանվեն բարձրագույն կրթության նոր չափանիշներ և նշաձողեր:

Հանրակրթության պետական չափորոշիչն այս ուսումնական տարում գործելու է արդեն 7 դասարաններում, գրեթե բոլոր առարկաների համար տպագրվել են նոր դասագրքեր, փոխվել է ավարտական քննությունների ձևաչափը, մանկավարժներին շարունակաբար խրախուսելու, կարողությունները զարգացնելու մեխանիզմներ են մշակվել, ուսանողներին, երիտասարդ գիտնականներին տրվել են նոր հնարավորություններ՝ շնորհիվ այն բարեփոխումների, որոնք ակտիվորեն իրականացվում են: Բարեփոխումների ճանապարհը դյուրին չէ. այս փուլում մենք անցնում ենք խոչընդոտներով լի ճանապարհ և որևէ հաջողություն չէինք գրանցի առանց մեր ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների, ուսանողների և դասախոսների, մեր գիտնականների և բուհական կառույցների անմիջական աջակցության:

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ջանքի ու նվիրումի համար:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին, որոնց համար ուսումնական տարին նաև կյանքի նոր փուլի սկիզբ է:

Սովորելն ու ուսումնասիրելը աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից են. սովորե՛ք հաճույքով, դժվար հարցեր տալով, պրպտելով, սխալվելով ու սխալներից հետո ճիշտը գտնելով։

Շնորհավոր Սեպտեմբերի մեկ»,- ասված է ուղերձում։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:19 Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ Այսօր, 21:54 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել է Այսօր, 21:37 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 21:22 «Ատոմային ռեզոնանսների հաճախության «կարմիր» շեղում է առաջացնում նաև ատոմ-ատոմ դիպոլ-դիպոլային փոխազդեցությունը»․ Ի՞նչ գիտաշխատանք են արել ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում Այսօր, 21:00 Ռուսաստանը կվերականգնի վերահսկողությունը Կուրսկի բոլոր շրջանների նկատմամբ․ Պեսկով Այսօր, 20:43 «Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ»․ Փաշինյան Այսօր, 20:31 Մեքենան ընկել է Աղստև գետը, վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Այսօր, 20:20 Հայտնի են Երևանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարի հաղթողները Այսօր, 20:04 Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում Այսօր, 19:54 Bank of Georgia-ի խորհրդի նախագահն անդրադարձել է իրենց հետագա ծրագրերին Այսօր, 19:37 Եվրամիությունը սպառնում է կասեցնել Վրաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը Այսօր, 19:22 «ԱՄՆ-ից ֆինանսավորման ծավալների ավելացումն ուղղված է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին»․ Պետքարտուղարի փոխտեղակալը՝ Փաշինյանին Այսօր, 19:08 Շնչարգելություն. Ինչպես օգնել Այսօր, 18:53 Հերթական փողոցն է փակվելու Երևանում Այսօր, 18:38 Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ «խաղաղության» գործընթացն է քննարկել Այսօր, 18:23 Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊ Այսօր, 18:08 Սպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ում Այսօր, 17:56 Փաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել Այսօր, 17:43 Նախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Թուրքիայում Այսօր, 17:31 «Խաղային լիգան» պատրաստ է անցկացնել առաջին ինտելեկտուալ խաղը. հանդիպումը՝ սեպտեմբերի 21-ին (Տեսանյութ) Այսօր, 17:18 Ավինյանը Փաշինյանին զեկուցել է՝ ինչ կառուցապատում են անելու Նորագյուղում Այսօր, 17:05 Հայտնի են «Մեկնարկի՛ր» ծրագրի լավագույն ստարտափ գաղափարները Այսօր, 16:51 ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի 37-րդ նիստին Այսօր, 16:39 Ռուսաստանին դուր չի եկել, որ ամերիկյան և բրիտանական հետախուզության ղեկավարներն այցելել են Բաքու Այսօր, 16:26 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Այսօր, 16:22 «Ինչի՞ դիմաց է ՀԷՑ-ն անցել Կարապետյան Սամվելին, և ինչո՞ւ է այս վիճակը». Անդրանիկ Քոչարյանը՝ ՀԾԿՀ նախագահին Այսօր, 16:11 Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են գրիպի դեմ պատվաստանյութով Այսօր, 15:54 Բացահայտվել է շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք Այսօր, 15:49 «Մենք չեն կարող կորցնել հայրենադարձության հույսը, հայրենի բնօրրան վերադառնալու մեր իղձը». Թանկյանն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանմանը (Տեսանյութ) Այսօր, 15:41 ««Ռադիոլուր»-ի պատասխանը». Հանրային ռադիոյում ժամացույցի «Բաքու» ցուցանակը փոխարինվել է «Ստեփանակերտ» ցուցանակով Այսօր, 15:35 Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5%-ի փոխանցումը ՀՀ կառավարությանը Այսօր, 15:26 Երբ դատավորը նիստին սկսում է քնել, ապա մոտավորապես քնած էլ կարող է վճիռ կայացնել. Հրայր Թովմասան (Տեսանյութ) Այսօր, 15:21 Հոսանքի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. ՀԾԿՀ նախագահ Այսօր, 15:01 Հրայր Թովմասյանն ազատվեց քրեական պատասխանատվությունից (Տեսանյութ) Այսօր, 14:54 Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Այսօր, 14:44 Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր Այսօր, 14:34 Լևոն Պաչաջյանի ծննդյան օրն է այսօր Այսօր, 14:24 Կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ Այսօր, 14:03 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է․ Լուսանկար Այսօր, 13:50 Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:40 Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև մառախուղ Այսօր, 13:35 2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում Այսօր, 13:30 Արմեն Գրիգորյանը, գուցե, չգիտի, բայց պետք է հիշեցնել, որ ՌԴ-ն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը. Զախարովա Այսօր, 13:17 Երևանում բախվել են «Honda»-ն ու մոտոցիկլը. կան տուժածներ Այսօր, 13:12 Սուրեն Պապիկյանն Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Այսօր, 13:05 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Սերբիայում ընթացող համաժողովին ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում հայաստանյան փորձը Այսօր, 12:52 ՌԴ-ում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 12:45 Բացարձակ ապաշնորհ դիվանագետի հայտարարություն, որն առաջին հերթին Հայաստանի նկատմամբ է անհարգալից. Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին Այսօր, 12:32 ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե Այսօր, 12:31 Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝ 100-ամյակի լավագույն թիմ. Լուսանկար Այսօր, 12:23 Մահացել է Արտաշես Գեղամյանը Այսօր, 12:15 Վիզայի ռեժիմի ազատականացում, բյուջետային աջակցություն. Գրիգոր Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 12:08 ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58 750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը (Տեսանյութ) Այսօր, 12:01 Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները Այսօր, 11:57 Ռոթը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ ցուցաբերած քաջության համար Այսօր, 11:54 Գեղարքունիքիում նախապատրաստվել էին 77-ից 116 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողանալ․ 2 անձ կալանավորվել է (Տեսանյութ) Այսօր, 11:51 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրա Այսօր, 11:47 Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք Այսօր, 11:32 Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին Այսօր, 11:25 «ՀայաՔվեն» նպաստելու է միջազգային երաշխիքների ներքո Արցախի հայության հայրենիք վերադարձին Այսօր, 11:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Սիսիանում, Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրում Այսօր, 11:08 Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ. Գագիկ Սուրենյան Այսօր, 11:00 ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության տրամադրումը Այսօր, 10:54 ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:42 Պրահայում կցուցադրվեն Արցախի թեմատիկայով ֆիլմեր Այսօր, 10:39 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Այսօր, 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Այսօր, 10:33 Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա. Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին Այսօր, 10:29 Արցախում մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են Այսօր, 10:24 «Ինչո՞ւ եկեղեցին, ինչո՞ւ Սրբազանները» բարդ հարցին, պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո՞ւ մենք չունեցանք ո´չ Բեն Գուրիոն, ո՛չ էլ՝ Իվանիշվիլի. Հովհաննիսյան Այսօր, 10:19 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Այսօր, 10:12 Նոր մանրամասներ՝ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ սարքերի տեղադրման գործից Այսօր, 10:03 Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել, անչափահասի են ծեծել Այսօր, 10:01 «Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի՝ 1,5 միլիոն դոլար գումարի փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռևս անպատիժ է մնում Այսօր, 09:58 «Հրապարակ». Որոշեցին պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը, թեև Փաշինյանը խոստացել էր հրաժարվել դրանից Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Սպասում են Փաշինյանի հրահանգին՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ Մայր տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին Այսօր, 09:51 «Հրապարակ». ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին Այսօր, 09:42 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը կկարճի՞ Արագածոտնի մարզպետի և «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը Այսօր, 09:39 «Հրապարակ». Իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու հարցը 19/09/2024 22:24 «Զվարթնոց» օդանավակայանում ծեծկռտուք է տեղի ունեցել ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև 19/09/2024 22:14 Ոստիկանության անունից խոստանում են հանցագործությունն արագ բացահայտել․ ՆԳՆ-ից հայտնում են՝ կեղծիք է 19/09/2024 21:50 Թրամփը ցանկանում է հանդիպել Հնդկաստանի վարչապետի հետ 19/09/2024 21:33 Մելանոմա․ որքանո՞վ է վտանգավոր 19/09/2024 21:18 Ռուսական կողմը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի ուղղությամբ և հայտարարել հետագա քայլերի մասին 19/09/2024 20:59 ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ 19/09/2024 20:42 Երբ հասկանանք մեր համազգային մեղքն ու դարձի գանք դեպի ճշմարիտ ճանապարհ, Արցախը կվերադառնա՝ Աստծո կամոք․ Արտակ Զաքարյան 19/09/2024 20:30 Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է «խաղաղության» պայմանագրի համաձայնեցված մասը Ադրբեջանի հետ ստորագրելու հարցը 19/09/2024 20:15 Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է զգա իր պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ․ Պայքարը շարունակական է, և յուրաքանչյուրիս մասնակցությունը կարևոր է այս ճանապարհին․ Հենրիխ Դանիելյան 19/09/2024 20:00 Փաշինյանը համարում է, որ Գերմանիայի հետ հարաբերությունները դինամիկ բնույթի են 19/09/2024 19:45 ՀԱՊԿ-ից Հայաստանին «սպառնացող վտանգի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ 19/09/2024 19:25 «Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի»․ Հանրային ռոդիոյի տնօրեն Քոլոյան 19/09/2024 19:06 Վրաստանում հայտարարել են․ «Թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն այնպես, ինչպես օգտագործեցին Ուկրաինային» 19/09/2024 18:53 Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Հրայր Թովմասյան 19/09/2024 18:43 Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում (Տեսանյութ) 19/09/2024 18:29 Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ է հանդիպել 19/09/2024 18:14 Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը ԿԳՄՍՆ է այցելել, Ժաննա Անդրեասյանի հետ է հանդիպել 19/09/2024 18:00 Թուրքիայի արտգործնախարարը դժգոհել է ԵՄ-ից․ «Մեզ չընդունեցին իրենց կազմ, ստիպված հայտ ներկայացրինք՝ անդամակցելու ԲՐԻԿՍ-ին» 19/09/2024 17:47 Սիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կան 19/09/2024 17:33 Պապիկյանը Սլովակիայի դեսպանի և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդի հետ է հանդիպել