01/09/2024 19:27
Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները դեմ են արցախահայերի՝ Արցախ վերադառնալուն, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան. Աբրահամյան
Երբ ՀՀ կառավարիչը հայտարարում է, որ արցախի իշխանությունների, արցախցիների վերադարձի իրավունքն ընկալելի չէ, ապա պետք է հստակ ասի՝ իսկ ո՞րն է ՀՀ իշխանությունների մոտեցումը, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան աբրահամյանը:
Նրա համոզմամբ՝ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները դեմ են արցախահայերի՝ Արցախ վերադառնալուն, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան. «Արցախի հարցում ՀՀ իշխանություններն ունեն մեկ տեսլական ու մոտեցում՝ արցախի հարցը փակելը ու այն որևէ ձևով չարծածելը և ցանկացած հայտարարություն, որը հնչում է հասարակության կողմի կամ ընդդիմադիրների կողմից, իշխանությունը դա ընդունում է որպես թշնամություն և դրան էլ հակազդում է՝ ըստ թշնամական վերաբերմունքի»: