01/09/2024 20:53
Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ. Սրբազան
Մենք պետք է ունենանք ազատագրված Հայաստան և ազատագրված Արցախ։ Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն և չեմ ներելու հանուն Արցախի, հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը։ Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին»,-ավելեցրեց նա ։