01/09/2024 19:33
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Արցախի օրակարգն իր համար նույնն է, ինչ Ադրբեջանինն է. Արցախի պատգամավոր
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ արցախի հարցի օրակարգն իր համար նույնն է, ինչ Ադրբեջանինն է, լրագրողների հետ զրույյում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Հետևաբար հույսեր կապել, որ այդ մարդու միջոցով կամ կառավարման ընթացքում հնարավոր է Արցախ վերադառնալու հարց բարձրացնել, դա միամտություն է: Աշխարհը գնալով հասկանում է, որ պատերազմի կամ փաստի ուժով արցախն այսօր օկուպացված է և չի կարող դա երկար տևել: ի վերջո, գոյություն ունի իրավունքի ուժ: Վաղ թե ուշ, չունենալով հակահայ իշխանություն, մենք կարող ենք բանակցային դաշտ մտնցել այդ օրակարգը» ,-հավելեց պատգամավորը: