01/09/2024 13:44
7 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացման արարողությունը. Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սեպտեմբերի 1-ն իմ հիշողության մեջ դաջվել է Հայաստանն Արցախին կապող երկրորդ մայրուղու բացման արարողությամբ:
7 տարի առաջ այս օրը` 2017 թվականի սեպտեմբերի 1-ին, մայրուղու արցախյան հատվածում, նախագահներ` Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի ներկայությամբ, տեղի ունեցավ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի պաշտոնական բացման արարողությունը:
Ռազմավարական խոշոր նշանակություն ունեցող այս մայրուղու կառուցումը հնարավոր եղավ Համահայկական հիմնադրամի, նրա բազմաթիվ նվիրատուների, ՀՀ և Արցախի իշխանությունների, շինարարների և մեծ թվով այլ անձանց, կազմակերպությունների համառ ջանքերով:
Մայրուղու կառուցման նախաձեռնումից, պլանավորումից մինչև դրա բազմաթիվ առանձնահատուկ փուլեր, մշտապես Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում էին, որովհետև դրա դերն ու նշանակությունը Հայաստանի ու Արցախի համար` բոլոր առումներով, չափազանց մեծ էր:
Այն, ինչ արվեց համահայկական ջանքերով, այսօրվա գործող կառավարիչը մեկ ստորագրությամբ հանձնեց Ադրբեջանին:
Սակայն հիմա էլ վստահ եմ, որ այս մայրուղին կարևոր դեր է ունենալու արցախցիների Արցախ վերադարձի և հայերիս արժանապատվությունը վերականգնելու ճանապարհին»: