01/09/2024 16:08
Հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումները ներկայացվել է նաև Գերմանիայի ԱԳ պետքարտուղարին
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի արտաքին գործերի պետքարտուղար Թոմաս Բագերի հետ։
Վահան Կոստանյանը Թոմաս Բագերին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարեկեցության ապահովման համատեքստում երկուստեք ընդգծվել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության հետագա ամրապնդման շուրջ։