02/09/2024 11:54
Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է, չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որն այդ մասին չխոսի. Բագրատ Սրբազան
Արցախցիների վերադարձն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական և բարոյական հիմքերում է գտնվում։ Չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որն այդ մասին չխոսի. Եռաբլուր պանթեոն այցին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է։ Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում, միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն»,-ասել է նա։