02/09/2024 10:22
Առաջին և միակ գրավականը արցախահայության վերադարձի, Արցախի Հանրապետությունն է. Արցախի թեմի առաջնորդ
Առաջին և միակ գրավականը արցախահայության վերադարձի, Արցախի Հանրապետությունն է. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Արցախի էջը փակված է և ինչ հնարավորություններ ունի արցախահայությունը Արցախ վերադառնալու։
«Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափած արյունն է։ Մենք բարոյական և իրավական ոիրավունք չունենք ոչ միայն չսատարելու, այլև մեր մտքով անգամ չպիտի անցնի, որ Արցախի պետականությունը կարող է կասկածի տակ լինել», - ասաց նա։
Հարցին՝ ինչպես պետք է կազմակերպվի այդ վերադարձը, նա պատասխանեց․ «Ես իրավական առումով չեմ կարող դա ասել։ Ես բարոյական կողմն եմ նկարագրում։ Դա կապված է, մի շղթա է, որը չպետք է կտրվի։ Մնացած հարցերով թող նամիմացները, քաղաքագետները, իրավաբանները զբաղվեն»։
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է, ինչի կապակցությամբ Արցախի նախագահն ու ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։