02/09/2024 19:41
Այսօր պետք է հստակ որոշում կայացնենք՝ պայքարելու Արցախի համար, հասնելու Արցախի ազատագրմանը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այն, որ Արցախի անկախության օրը նշում ենք Արցախից դուրս, իհարկե, ազգային ողբերգություն է, նաև ազգային ամոթ, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետն ընդգծեց նաև՝ 1991 թվալանին կերտածը այլ «արժեքների» ստորադասելու պատճառով կորցրինք Արցախը։
«Սա մի մեծ դաս էր, որը մեր ժողովուրդը և մենք ամենքս պետք է սերտենք և հասկանանք, թե ինչ է պետք անել՝ Արցախ ունենալու համար և ինչ չի կարելի անել, եթե ուզում ենք շարունակել ապրել անկախ հայրենիքում»,- ասաց նա։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ առանց հայկական Արցախի չի կարող լինել անվտանգային երաշխիք՝ նաև Հայաստանի համար։
«Արցախը մեզ համար իսկապես կենսական նշանակություն ունեցող տարածք է, հայրենիքի հատված է։ Առանց հայկական Արցախի, ցավոք, չկա նաև որևէ անվտանգային երաշխիք Հայաստանի համար։ Եվ այսօր այն օրն է, երբ մենք պետք է հստակ որոշում կայացնենք՝ պայքարելու Արցախի համար, հասնելու Արցախի ազատագրմանը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում