02/09/2024 13:04
Այս իշխանությունը հայրենասեր հայի օրակարգից տրամագծորեն տարբեր օրակարգ ունի. ՀՀ ամեն 4-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Արցախը հայերով կրկին վերաբնակեցնելու համար կան անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը, ըստ նրա, ՀՀ իշխանությունների կողմից նման հարցի և ներքաղաքական, և միջազգային քաղաքական օրակարգում բարձրաձայնումն է։
«Ո՞ւր է, մի շնչավոր չենք տեսնում, թող գան, տեսնենք ինչն ենք կորցրել իրենց պատճառով, ինչն են հանձնել, գոնե դա թող գան նայեն, բայց դա իրենց չի հետաքրքրում, իրենք նորմալ հայի, հայրենասեր հայի օրակարգից տրամագծորեն տարբեր օրակարգ ունեն»,- նշեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ժամանակին Հայաստանը տարածաշրջանում գործոն էր, Հայաստանի հետ հաշվի էին նստում, իսկ հիմա Հայաստանը դարձել է ընդամենը միջազգային իրավունքի օբյեկտ։
«ՀՀ ամեն 4-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։