Օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք  վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի Հանրապետության ԱԺ

02/09/2024 16:26

Օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի Հանրապետության ԱԺ


Արցախի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը Արցախի Հանրապետության 33-ամյակի առթիվ․

«1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին պատմական որոշումը: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով և 1992թ. հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրով կազմավորվեց հայկական երկրորդ հանրապետությունը:

Շուրջ երեսուն տարիների ընթացքում, չնայած Ադրբեջանի մշտական սպառնալիքներին, սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը՝ փորձելով դառնալ պետությունների համաշխարհային ընտանիքի մաս:

Արցախահայության համար այս ծանրագույն ժամանակներում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովը, առաջնորդվելով ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատով և նրա ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ, արձանագրում է.

• Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքն իրացրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան՝ որևէ առնչություն չունենալով Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության հետ:

• Հայաստանի Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Արցախի ժողովրդին ներկայացնող կողմ, անտեսելով ՀՀ Անկախության Հռչակագրից բխող պարտավորությունները, շրջանցելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր անվերապահ դերն ու խախտելով 1992թ․ հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:

• Ադրբեջանական Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած սուբյեկտ, խաղաղության մասին բարձրագոչ հայտարարություններով մոլորեցնելով միջազգային հանրությանը, այսօր էլ որդեգրել է հայկական հետքը Արցախից վերացնելու՝ պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն, շարունակելով պատանդի կարգավիճակով ապօրինաբար պահել գերիների, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։

• Ռուսաստանի Դաշնությունը, որպես ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ, հանդիսանալով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և երաշխավոր, իր փաստացի ներկայության պայմաններում չի կանխել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական հայաթափումը:

• ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս համանախագահ երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ օրինական մանդատ ունեցող կառույց, վճռական կեցվածք չորդեգրեց իր իսկ կողմից հռչակած սկզբունքների պահպանման գործում։ Ադրբեջանն այդ ամենը գնահատեց որպես թուլություն և, արհամարհելով միջազգային հանրության կողմից ընդունված ուժի չկիրառման մոտեցումները, 2020թ. և 2023թ. պատերազմական գործողությունների և ցեղասպանական քաղաքականության միջոցով բռնազավթեց միայնակ մնացած հայ ժողովրդի բազմադարյան բնօրրաններից մեկը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի)  Հանրապետության  ներկայացուցչական մարմինը, արտահայտելով Արցախի ժողովրդի  կամքը, կոչ է անում.

ՀՀ իշխանություններին՝

- Միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ հայրենիք հավաքական կերպով վերադառնալու իրավունքի հարցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝

• Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա շարունակել միջնորդական առաքելությունն Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացման նպատակով։

ՄԱԿ-ին, ՄԱԿ անդամ երկրներին՝

• Միջազգայնորեն ստանձնած մանդատի, պարտավորությունների և միջնորդությունների շրջանակում միջազգային հանրահայտ նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հռչակման իրավա-քաղաքական փաստերի հիմքով Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հետ գործակցությամբ ապահովել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձն ու այլ հավասար և անկապտելի իրավունքների իրացումը՝ որպես ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմք:

Մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի և պետականակերտման ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին»:

Ք. ԵՐԵՎԱՆ

02.09.2024թ․

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/09/2024 22:37 Քարեր լեղապարկում․ ովքե՞ր են ռիսկի խմբում 18/09/2024 22:23 Կարկուտ կտեղա 18/09/2024 22:07 Ապօրինի ծառահատում․ Բոխիներ են կտրել 18/09/2024 21:45 Պաշտոնական հարցում էի ուղարկել, թե ՀՀ կառավարությունն ինչպես է հակազդելու Արցախում հայկական հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը․ Ստացել եմ պատասխան՝ ոչնչի մասին․ Գալստյան 18/09/2024 21:19 Որքա՞ն է հայ հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը 18/09/2024 20:59 «Բորիս» ցիկլոնը վնասներ է հասցրել Կենտրոնական Եվրոպային 18/09/2024 20:39 «Մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել»․ ՀԱՕԿ նախագահը պարգևատրել է օլիմպիական խաղերի մեդալակիրներին (Տեսանյութ) 18/09/2024 20:24 Դեսպան Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման, հանդիպել ռուս սահմանապահների հետ (Լուսանկարներ) 18/09/2024 20:06 Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ Բայդենից պահանջել են Ուկրաինային թույլ տալ ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին․ Politico 18/09/2024 19:51 Շքանշան՝ գերմանական Բունդեսթագի ներկայացուցչին 18/09/2024 19:38 Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ է այցելել 18/09/2024 19:26 Հիպերկալցեմիա․ Առաջացման պատճառներն ու բուժումը 18/09/2024 19:14 Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT»՝ նոր սակագնային պլան Viva-ից 18/09/2024 19:03 Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․ ՔԿ 18/09/2024 18:48 Գիշերը քաղաքացուն նստեցրել են իր իսկ ավտոմեքենայի հետնամասում և առևանգել 18/09/2024 18:34 «Հարմար չեմ գտնում»․ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը չի մասնակցելու Մայր տաճարի վերաօծման արարողությանը 18/09/2024 18:18 Իրանի նախագահը կայցելի Մոսկվա՝ ստորագրելու Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը 18/09/2024 18:04 Մասիսում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն են անցկացնելու՝ «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» 18/09/2024 17:52 Սյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում․ մկրատաձև դիրք են ընդունում ու չեն կարողանում տեղից շարժվել 18/09/2024 17:41 «Մեր ժողովուրդների փոխգործակցությունը հումանիտար գիտության ոլորտում շատ խորը պատմություն ունի»․ Սերգեյ Կոպիրկինը՝ հայ և ռուս բանասերների, պատմաբանների մասնակցությամբ գիտաժողովին 18/09/2024 17:29 2018 թվականից սկսած՝ Սփյուռքի բոլոր կարող ուժերը, անհատներն ու կազմակերպություններն ավելի ու ավելի են օտարվել Հայաստանի Հանրապետությունից․ Արտակ Զաքարյան 18/09/2024 17:16 Կոռուպցիան Նիկոլի թվին․ Դիլիջանի հողամասերը օտարվում են ձևական աճուրդներով, համայնքի բյուջե չեն մտնում հսկայական գումարներ․ Սարգսյան 18/09/2024 17:05 Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվել են երիտասարդ կամավորներ․ Այսօր նրանց հետ է հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսը 18/09/2024 16:52 Երևանում թափոնները երկրորդ կյանք են ստանում 18/09/2024 16:43 «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին 18/09/2024 16:33 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 տուժած 18/09/2024 16:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել փոսն ընկած քաղաքացուն 18/09/2024 16:12 31–ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ 18/09/2024 15:59 Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին 18/09/2024 15:46 Աննա Հակոբյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Քաթարից ժամանած գործարար պատվիրակության հետ (Տեսանյութ) 18/09/2024 15:36 Նախկինում 96% ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ հետ, այժմ այն 10%-ից ցածր է, ինչը մեր հաջողությունն է. ԱԽ քարտուղար 18/09/2024 15:17 Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է. Արթուր Սողոմոնյան (Տեսանյութ) 18/09/2024 15:12 Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելու 18/09/2024 14:58 «Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին․ Լուսանկարներ 18/09/2024 14:52 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 18/09/2024 14:40 Գորիսի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 18/09/2024 14:32 Ուժի մեջ է մտել նյութական վնասով ՃՏՊ-ների գծով փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափի բարձրացման նոր կարգավորումը 18/09/2024 14:14 Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագիծը 18/09/2024 14:09 Հաջիևը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել է օկուպացված Արցախ 18/09/2024 14:05 Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմությունն անցած գործով 7 ժամ մարդուն ստիպեն ճառ ասել, նույնիսկ ընդմիջում չտան. Հրայր Թովմասյանն ավարտեց ճառը 18/09/2024 13:42 Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա. Պեսկով 18/09/2024 13:38 «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրվա՞ծ է, թե՞ չէ. Վարչապետ 18/09/2024 13:26 ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք, ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը, կմասնակցեմ գագաթնաժողովին. Փաշինյան 18/09/2024 13:22 Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ 18/09/2024 13:16 ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին անցում ապահովել նույն պայմաններով, ինչ Իրանը. Փաշինյան (Տեսանյութ) 18/09/2024 12:56 Ինչու Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից, Սերբիայից զենք գնել, իսկ ՀՀ-ն Ֆրանսիայից չի կարող. ՀՀ վարչապետ 18/09/2024 12:47 «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունն ազդարարում է իր կազմում խաղային լիգայի ձևավորման մեկնարկը 18/09/2024 12:37 Ճամբարակ քաղաքում, Մարտունի, Վահան բնակավայրերում սեպտեմբերի 20-ին գազամատակարարման դադարեցում կլինի 18/09/2024 12:19 Գոռ Մանվելյանը երկարաձգել է պայմանագիրը «Նոա»-ի հետ 18/09/2024 12:17 ՄՊՀ-ն երկու տնտեսվարողի կողմից «LEE» ապրանքային նշաններով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն 18/09/2024 12:14 ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան (Տեսանյութ) 18/09/2024 12:10 Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը 18/09/2024 12:03 Արդյո՞ք ՀՀ-ն պաշտոնապես պետք է որդեգրի ԵՄ-ին անդամագրվելու քաղաքական ուղեգիծ. Փաշինյան 18/09/2024 11:57 «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա (Տեսանյութ) 18/09/2024 11:53 ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել 18/09/2024 11:48 Մենք խնդիր չեն դնում ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները նվազեցնելու, խնդիր ենք դնում ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու. ՀՀ վարչապետ 18/09/2024 11:42 Փարիզի պահվածքը «խանգարում» է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Հաջիզադե 18/09/2024 11:35 ՀՀ ժողովուրդը պաշտպանում է մեր կառավարության՝ իրական Հայաստանի տեսլականը, հակառակը նշանակում է ՀՀ պետականության կորուստ. Փաշինյան 18/09/2024 11:27 ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ-ի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար․ Փաշինյան (Տեսանյութ) 18/09/2024 11:19 Նոր Նորք վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի 18/09/2024 11:14 Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար 18/09/2024 11:08 «Մեր անվտանգային ճարտարապետությունը ցույց է տվել իր արդյունավետությունը»․ըստ Փաշինյանի չկա երկիր կամ ռազմական բլոկ, որը կարող է անվտանագություն ապահովել ՀՀ-ի համար (Տեսանյութ) 18/09/2024 10:59 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Տաշիր քաղաքում. կա 1 զոհ, 5 վիրավոր 18/09/2024 10:49 Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը 18/09/2024 10:31 Արմեն Աշոտյանին քաղաքական ակտիվությունից զրկելու որոշումն ընդունվել է իշխանության ամենավերևի օղակում, սահմանափակումներն առավել սուր բնույթ են ստացել․ Տիգրան Աբրահամյան 18/09/2024 10:22 Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք. 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են (Տեսանյութ) 18/09/2024 10:11 Երևանում, Արմավիրում և Շիրակում լույս չի լինի 18/09/2024 09:59 Ավտոճանապարհներն անցանելի են 18/09/2024 09:56 «Ժողովուրդ». Փաշինյանի կառավարությունը լուծարեց գիշերօթիկներ և մանկատներ. գլխից և գլխացավանքից ազատվեցին 18/09/2024 09:54 «Հրապարակ». Ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաև համալսարանի դոցենտներ, դասախոսներ, նաև ռեկտորի վարորդը 18/09/2024 09:52 «Ժողովուրդ». Ինչ ժամկետում են կողմերը պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը 18/09/2024 09:49 «Հրապարակ». Մակրոնը կգա՞ Հայաստան, թե՞ այցը մշուշոտ դարձավ 18/09/2024 09:48 «Ժողովուրդ». «Երեմյան Փրոջեքթսն» ապրում է իր գոյության բաղձալի ժամանակները 18/09/2024 09:45 «Հրապարակ». Մարզերում ներկուսակցական թշնամանքի մթնոլորտ է, իշխանականներից շատերն անգամ իրար չեն բարևում 18/09/2024 09:37 «Ժողովուրդ». Ի՞նչ է նշանակում լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար և ուսումնական պրակտիկան անցնել հենց ԱԺ-ում 18/09/2024 09:32 «Հրապարակ». Չի բացառվում, որ Փաշինյանն իր թիմից ոմանց զոհաբերի. ի՞նչ է ուզում ապացուցել 17/09/2024 22:58 Նստակյաց ապրելակերպի հետևանքով առաջացող հիվանդություններ. Ինչպե՞ս են արտահայտվում 17/09/2024 22:43 «Չտրամադրել անձնական և բանկային տվյալներ, չսեղմել կասկածելի հղումները»․ Կենտրոնական բանկն զգուշացնում է՝ զեղծարարներն ակտիվացել են 17/09/2024 22:23 Վայոց ձորում՝ «Դամրչոնց տապ» կոչվող հանդամասում այրվել է 12 հեկտար տարածք 17/09/2024 22:10 Վաղը Վայոց ձորում կրկին ուսումնավարժություն են անցկացնելու «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով 17/09/2024 21:52 Աշտարակում վերակառուցվող դպրոցում բետոնե պանելը փլուզվել և ընկել է շինարարների վրա 17/09/2024 21:30 Ամերիկյան զորքերի ներկայության կարիքն այլևս չունենք․ Իրաքի վարչապետ 17/09/2024 21:01 «Մեր քայլերն ուղղենք դեպի մեր փրկության տապանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ է կազմակերպվելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 17/09/2024 20:47 Վրաստանում կանխատեսել են՝ պատերազմն Ուկրաինայում կավարտվի 2025 թվականին 17/09/2024 20:26 Թերակտիվ կամ գերակտիվ իմունային համակարգի պատճառով կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ 17/09/2024 20:09 Ես սատանիստ եմ․ ՔՊ-ական 17/09/2024 19:52 Ղազախստանը ցանկանում է ավելի շատ նավթ արտահանել Գերմանիա․ Տոկաևը շահագրգռված է 17/09/2024 19:36 2 տարի է՝ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին. գերեզմանոցը թշնամու դիտարկման տակ է, կրակում են 17/09/2024 19:15 Սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը եռակի ազդեցության ական է․ Գոհար Մելոյան 17/09/2024 19:00 Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200 զինվորական․ ՌԴ ՊՆ 17/09/2024 18:42 Իսրայելը պայթյուններ է իրականացնում Բեյրութում, տուժել է նաև Լիբանանում Իրանի դեսպանը 17/09/2024 18:21 Ինչու՞ են Երևան-Սևան ավտոճանապարհին երկաթե արգելապատնեշներ տեղադրում՝ ըստ «Ճանապարհային դեպարտամենտի» 17/09/2024 18:05 Փաշինյանը 2025 թվականի պետբյուջեի նախագիծն է ուսումնասիրել 17/09/2024 17:53 Դատախազությունը պահանջում է բեկանել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը 17/09/2024 17:43 Նախագահը զբաղված է, դեռ չի որոշել՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել Մայր տաճարի վերաօծման արարողությանը 17/09/2024 17:30 Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության շրջանակներում կիրականացվեն նոր նախագծեր, կկազմակերպվեն ինտելեկտուալ և սպորտային տարբեր ծրագրեր 17/09/2024 17:12 Սևանի ափին վեր խոյացող Հայրավանքը հայոց պատմության լավ ու վատ օրերի կանգուն վկան է. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ) 17/09/2024 16:56 Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Բրյուսելում ներկայացրել է օկուպացված Արցախի մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգները 17/09/2024 16:41 Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 17/09/2024 16:31 Թալինի ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը