02/09/2024 14:35
Սահմանազատման հարցում Հայաստանը չի ցանկանում ներգրավել Ռուսաստանին, բայց միևնույն ժամանակ անընդհատ ձգտում է ներգրավել Արևմուտքին. Լավրով
Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի մասնակցության՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարգավորելու համար, ոչ մի խնդիր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։
Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կա:
«Սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթուղային լինի: Հետո հանկարծ Հայաստանը հայտարարեց, որ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում», - ասել է նա: