02/09/2024 17:11
Թուրքիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին
Թուրքիայի իշխանությունները մի քանի ամիս առաջ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այսպիսով, ըստ Bloomberg-ի, Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում։ Բացի այդ, ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է Եվրամիությանն անդամակցելու հարցում առաջընթացի բացակայությամբ և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարաձայնություններով։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարծում է, որ Արևմուտքը կորցնում է աշխարհաքաղաքական կենտրոնի իր դիրքը, ուստի անհրաժեշտ է զարգացնել հարաբերությունները բազմաբևեռ աշխարհի այլ դերակատարների հետ։
Գործակալության տվյալներով՝ ԲՐԻԿՍ-ի ընդլայնման հարցը կարող է քննարկվել առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։