02/09/2024 14:26
Ունենք նախաձեռնություն՝ ձևավորել այլընտրանք այսօրվա իշխանությանը և պարտադրել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հեռացումը. Ալբերտ Բազեյան
Արցախը մենք չենք կարող համարել հավերժ կորած, Արցախը մեր հայրենիքն է, և մենք պետք է անպայման ազատագրենք Արցախը. Արցախի անկախության օրը Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։
Նա նշեց, որ դրա համար նախ պետք է գործող իշխանություններին հեռացնել։
Բազեյանը տեղեկացրեց, որ ունեն նախաձեռնություն՝ ձևավորել այլընտրանք այսօրվա իշխանությանը և կոչ արեց բոլոր առողջ ուժերին՝ միություններին, ՀԿ-ներին ու անհատներին միանալ իրենց։
«Պայմանական անվանումը՝ «Համահայկական միացյալ դաշինք» ձևավել և անհնազանդության կոչ անել ամբողջ Հայաստանով մեր ժողովրդին, պարտադրել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հեռացումը և գործող ԱԺ-ի լուծարումը։ Կարճ ժամկետում ձևավորել ժամանակվոր անցումային կառավարություն, որը կիրականցնի արդար ԱԺ ընտրություններ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է իր հանդեպ հարուցված քրեական գործին, Բազեյանն ասաց, որ այն շինծու է։ «Իբրև թե Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ուզել եմ ոչնչացնել և բռնազավթել իշխանությունը, մենք իշխանափոխությունը պատկերացնում ենք ժողովրդի կամքով և միջոցով»,-ասաց նա։